Հարավաֆրիկյան Հանրապետությունում լեռների ստորոտին բռնկված հրդեհի հետևանքով գիշերային երկինքը «բոցավառվել» է (լուսանկարներ)

11:36 • 28.01.19

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունում լեռների ստորոտին բռնկված հրդեհի հետևանքով գիշերային երկինքը «բոցավառվել» է, գրում է Daily Mail-ը:

Լեռների խոտածածկի հրդեհը բռնկվել է նախ Սիգնալ Հիլ լեռան վրա, ապա ուժեղ քամու ազդեցությամբ տարածվել մյուս լեռների՝ ներառյալ քաղաքի խորհրդանիշ Թեյբլ լեռան ուղղությամբ:

Բնակիչներից շատերը լքել են տները: Կամավորներից կազմված հրշեջների խումբն աշխատում է հրդեհի մարման ուղղությամբ, ինչը դժվարացել է ուժեղ քամիների պատճառով: