Կուբայում բացվել է 60 տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությունից ի վեր առաջին նորակառույց եկեղեցին
Կուբայում բացվել է 1959թ. հեղափոխությունից ի վեր առաջին կաթոլիկ եկեղեցին, հաղորդում է CNN-ը:
Երկու հարյուր մարդ տեղավորող եկեղեցու շինարարությունը սկսվել էր 2014թ.՝ Սանդինո քաղաքում: Շինարարության համար ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում գտնվող Տամպա քաղաքի կաթոլիկ եկեղեցու կողմից մոտ 100 հազար դոլար է հանգանակվել:
«Առաջին օրվանից ի վեր մենք հետևել ենք եկեղեցու կառուցմանը: Այն համբերության ծնունդ է»,- ասել է Սանդինոյի բնակիչներից մեկը, որը ներկա է գտնվել եկեղեցու բացման առթիվ մատուցված պատարագին:
Հայտնի է, որ 1959թ. Ֆիդել Կաստրոյի իշխանության գալուց հետո կառավարությունը սկսել էր ճնշել կրոնը: Կաստրոն այն դիտարկում էր որպես վտանգավոր սպառնալիք աթեիստական Կուբայի համար, որը ցանկանում էր ստեղծել: Այնուամենայնիվ, 1991թ.-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, կղզին մեկուսացումից փրկելու նպատակով Ֆիդել Կաստրոն Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ին հրավիրել էր Կուբա, իսկ Սուրբ Ծնունդը կրկին պետական տոն էր հռչակվել:










