Կուբայում պտտահողմի հետևանքով մահացել է 3 մարդ, կա 172 տուժած

19:51 • 28.01.19

Կուբայի մայրաքաղաք Հավանային պատուհասած պտտահողմի հետևանքով զոհվել է 3 մարդ, 172-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, այս մասին հաղորդում է CNN-ը:

Նշվում է, որ պտտահողմի հետևանքով քաղաքի զգալի մասում բնակչությունը մնացել է առանց էլեկտրականության: Բացի այդ, ուժգին քամին վնասել է բազմաթիվ շենքեր և ջրհեղեղի պատճառ դարձել Հավանայի մի շարք շրջաններում:

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանել Բերմուդեսը նշել է, որ հասցված նյութական վնասը բավականին լուրջ է:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: