Եկատերինբուրգում հայը այրվող տնից դուրս է բերել 3 երեխայի

13:53 • 28.01.19

Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից փրկել է 3 երեխայի:

Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան մոտով և նկատել է հրդեհը: Նա կանգ է առել և գնացել այրվող տան ուղղությամբ: Տեսնելով, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում՝ նա շտապել է ներս և դուրս բերել երկու 12-ամյա աղջիկներին ու 10-ամյա տղային: Երեխաներից ոչ ոք չի տուժել:


«Համոզվելով, որ տանն այլևս ոչ ոք չկա` նա երեխաներին հարևանուհու մոտ է տարել»,- ասված է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սվերդլովսկի մարզային գլխավոր վարչության մամուլի հրապարակման մեջ:


Հաղորդվում է նաև, որ ցուցաբերած հերոսության համար Գևորգ Ավետիսյանը կպարգևատրվի: