Հավանայում պտտահողմ է մոլեգնել, կան զոհեր (լուսանկարներ)

13:58 • 28.01.19

Կուբայի մայրաքաղաք Հավանայում մոլեգնած պտտահողմի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, ավելի քան 170-ը տուժել են: Այս մասին հայտնել է Կուբայի Պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս Կանելը:

«Լուրջ վնաս է հասցված, կա 3 զոհ, այս պահին հոգ ենք տանում 172 տուժածի մասին»,- ասել է Դիաս Կանելը թվիթերյան իր էջում:

Նա նշել է, որ պտտահողմից ամենաշատը տուժել է Ռեգլա շրջանը: