Հնդկաստանում 50 երեխա տեղափոխող դպրոցական ավտոբուսն ընկել է ձորը (լուսանկարներ)
09:59 • 28.01.19
Այսօր առավոտյան Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի Գունտուր շրջանում 50 երեխա տեղափոխող դպրոցական ավտոբուսն ընկել է ձորը, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Կան բազմաթիվ տուժածներ, որոնցից 6-ի վիճակը ծանր է:
Ոստիկանությունը հարցաքննում է վարորդին, որը, հեռուստաալիքի փոխանցմամբ, վթարի պահին հարբած է եղել: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Placeholder










