Երկու Կորեաների սահմանին 500 կիլոմետրանոց կենդանի շղթա կկազմվի

10:25 • 28.01.19

Ապրիլի 27-ին Կորեական թերակղզին երկու մասի բաժանող ապառազմականացված գոտում 500 կմ երկարությամբ կենդանի շղթա կկազմվի՝ ի նշան Հյուսիսային Կորեայի հետ խաղաղության ձգտման, հաղորդում է РИА Новости-ն:

Ապառազմականացված գոտում կենդանի շղթա կազմելու շարժման շտաբն ակնկալում է 500 հազար մարդ ներգրավել ակցիայում, որոնցից յուրաքանչյուրը 10 դոլար կվճարի:

Ակցիան տեղի կունենա հակաճապոնական ապստամբության 100-րդ տարվան ընդառաջ, որը նշվում է թե՛ Հյուսիսային, թե՛ Հարավային Կորեայում:

«Չնայած 500 հազար մարդը քիչ չէ, մենք կկարողանանք իրականացնել ակցիան, քանի որ այն վաղուց ենք ծրագրել»,- ասել է կազմակերպիչների շտաբի ղեկավարը:


Նրա խոսքով՝ դրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, այդ թվում՝ երեխաները: