Թուրքիայի հարավում պտտահողմն ու առատ անձրևները չեն դադարում
Թուրքիայի հարավային Մերսին նահանգում հորդառատ անձրևը ուղեկցվել է պտտահողմով, որը վնասել է հարյուրավոր ծառեր ու մեծ նյութական վնասներ պատճառել, այս մասին հաղորդում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Նշվում է, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով հոսանքազրկվել են Մերսինի Բոսյազը շրջանի մի շարք բնակավայրեր, իսկ Անամուռ շրջանում պտտահողմը լուրջ խնդիր է ստեղծել գյուղացիների համար՝ վնասելով բազմաթիվ պտղատու ծառեր:
Տուժածների մասին տեղեկություններ չեն փոխանցվում:
Նշենք, որ օրերս Անթալիային պատուհասած հուժկու պտտահողմը երկու մարդու կյանք էր խլել, տուժել էր շուրջ 20 մարդ: Բացի այդ, վնասվել էին տասնյակ ավտոմեքենաներ և բնակելի տներ:










