Հաագայի բնակելի տներից մեկում գազի պայթյունի հետևանքով առնվազն 9 մարդ է տուժել

02:40 • 28.01.19

Նիդեռլանդների Հաագա քաղաքում բնակելի տներից մեկում գազի պայթյունի հետևանքով առնվազն ինը մարդ է տուժել, հաղորդում է NL Times-ը` վկայակոչելով տեղի փրկարարական ծառայությանը:

Աղբյուրի փոխանցմամբ` պայթյունի հետևանքով երեք տուն փլուզվել է: Փրկարարներին հաջողվել է փլատակներից հանել երեք տուժածի, առնվազն մեկ մարդ դեռ գտնվում է փլատակների տակ: Ընդհանուր առմամբ, յոթ հոգի տեղափոխել է հիվանդանոց, երկուսը բուժօգնություն են ստացել տեղում:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ի երեկոյան պայթյուն է որոտացել Հաագայի բնակելի տներից մեկում: Պատժառը գազի արտահոսքն է: Դեպքից անմիջապես հետո բոլոր բնակիչները տարհանվել են շենքից: Հաղորդվում է հետագա փլուզման վտանգի մասին: