«Օսվենցիմ»-ից փրկվածները հարգանքի տուրք են մատուցել Հոլոքոստի զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Հունվարի 27-ին աշխարհը նշել է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը, ինչին միացել են նաև տխրահռչակ «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարից փրկվածները:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նրանցից մեկը՝ Պյոտոր Ռիբակը, մասնակցելով միջոցառմանը, իր դժգոհությունն է հայտնել այն առնչությամբ, որ հունվարի 27-ը ընկալվում է որպես հրեաների կոտորածի օր: Նա խոսքով՝ քչերն են հիշում «Օսվենցիմ»-ում սպանված 70 000 լեհերի մասին:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Օսվենցիմ»-ի նախկին կալանավորները ծաղկեպսակներ են դրել այն պատի մոտ, որտեղ մարդկանց նկատմամբ մահապատիժ է իրականացվել:
Նրանցից որոշները կրել են տխրահռչակ զոլավոր համազգեստ, որը պարտադիր էր ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում պահվողների համար:
Աղբյուրը հավելում է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիստական Գերմանիան Եվրոպայի տարբեր երկրներում գտնվող համակենտրոնացման ճամբարներում միլիոնավոր հրեաների, լեհերի ու գնչուների է սպանել:
Դրանցից «ամենահայտնին» եղել է Լեհաստանի տարածքում գտնվող «Օսվենցիմ»-ը, որն ազատագրվել է 1945թ. հունվարի 27-ին՝ խորհրդային բանակի կողմից:
Ըստ վերջին հետազոտությունների՝ վերջին տարիներին աշխարհում զգալի բարձրացել է հակասեմականության մակարդակը:

















