Իրկուտսկում անհայտ անձինք կրակ են բացել երթուղային տրոլեյբուսի ուղղությամբ

20:19 • 28.01.19

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում անհայտ անձինք դեռևս անհայտ հանգամաքներում պնևմատիկ զենքից կրակ են բացել երթուղային տրոլեյբուսի ուղղությամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով վնասվել են տրոլեյբուսի ապակիները, տուժածներ չկան:

Իրավապահները ձերբակալել են երեք կասկածյալի, նրանց ինքնությունը չի բացահայտվում, հայտնի է, որ կասկածյալները 18-23 տարեկան են: Նշվում է, որ նրանց մեքենայում իրավապահները հայտնաբերել են պնևմատիկ զենք:

Կասկածյալներից մեկն արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, նրանց գործողությունների դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:

Այժմ ոստիկանությունը քննում է միջադեպի ականատեսներին: