Հունվարի 21-ից 25-ը Հարկադիր կատարման ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 2510 դիմում և գրություն

11:31 • 29.01.19

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի հունվարի 21-ից 25-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2510 դիմում և գրություն:

Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 9 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 19 զանգ-բողոքի:

2019 թվականի հունվարի 21-ից 25-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1313 քաղաքացի: