Տանզանիայից բերվող կոկորդիլոսների ներմուծման համար թույլտվություն է տրվել. Դավիթ Անանյան

17:13 • 29.01.19

Հայաստանում կոկորդիլոսի բուծման ծրագիրը, որը հետաձգվել էր, լուծվել է: Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ Տանզանիայից Հայաստան ներկրվող կոկորդիլոսներին վիզա կտրվի:

«Կոկորդիլոսը երկկենցաղ է, և շատ դեպքերում դասակարգման խնդիր կա», - ասաց ՊԵԿ նախագահը:

Հարցին՝ վիզա տրվե՞լ է, Անանյանը պատասխանեց. «Հա, տրվել է»:

Ավելի վաղ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարել էր, որ հարցը հետաձգվել է, քանի որ «չէին կարողանում բնորոշումը տալ կոկորդիլոսի ձվի՝ դա թռչնի է, թե կենդանու»: