Ստեփանակերտում շմոլ գազից քաղաքացի է թունավորվել
Հունվարի 28-ին՝ ժամը 14:13-ին, «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից տեղեկություն է ստացվել, որ մայրաքաղաքի Ս.Դավիթ 54 հասցեից շմոլ գազից թունավորված Ա. Գ.-ին (ծնվ. 1965 թ.) «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել համապատասխան օգնություն:










