Վարչապետի որոշմամբ կստեղծվի ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ
Կստեղծվի աշխատանքային խումբ՝ ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ.
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ ստեղծել Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»:
Աշխատանքային խմբում ընդգրկված են վարչապետի աշխատակազմի ղեկավարը, փոխնախարարներ, փոխոստիկանապետ, ՊԵԿ նախագահի տեղակալ, դիվանապետներ և այլք:










