2021-2027թթ. Հայաստանին տրվելիք ԵՄ հատկացումներն ավելի շատ կլինեն. Յոհաննես Հաան

15:56 • 29.01.19

Մենք արդեն իսկ բանակցություններ ենք վարում՝ կապված Եվրամիությունում հաջորդ բազմամյա ֆինասական փաթեթի հետ:

Երևանում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը՝ անդրադառնալով ԵՄ-ի կողմից Հայաստանին տրվելիք ֆինանսական աջակցությանը։

«Մենք խոսում ենք յոթնամյա բյուջեի մասին՝ 2021-2027-ի համար: Ժամանակ է պահանջվում այդ ամենը բանակցելու համար: Բայց ես արդեն կարող եմ վերահաստատել, որ ֆինանսական աջակցությունն ավելի մեծ կլինի, քան ներկայումս է»,- ասաց նա: