Հիանալի հանդիպում ունեցա Հայաստանի ԱԳ նախարարի հետ. Յոհաննես Հան (լուսանկարներ)

22:22 • 29.01.19

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը բարձր է գնահատել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները:

«Հիանալի հանդիպում ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք քննարկեցինք հարևանության իրավիճակը: 2019-ին լրանում է Արևելյան գործընկերության 10 տարին:

Ես հատկապես շնորհակալ եմ հոբելյանական միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության համար»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Հանը և լուսանկարներ հրապարակել հանդիպումից: