Անհայտ անձը դանակի սպառնալիքով «Հայփոստից» գումար է հափշտակել ու դիմել փախուստի. ոստիկանություն

21:09 • 29.01.19

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հայփոստ»-ի մասնաճյուղից գումար են հափշտակել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ահազանգի համաձայն՝ Բագրատունյաց փողոցում գտնվող «Հայփոստ»-ից մի երիտասարդ դանակի սպառնալիքով գումար է հափշտակել ու դիմել փախուստի:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ գումարի մասին է խոսքը: Հափշտակողի ինքնությունը նույնպես հայտնի չէ: Հարուցվել է քրեական գործ: