Երևանի Լեփսիուսի փողոցի վրա գտնվող տներից մեկում դի է հայտնաբերվել

09:06 • 29.01.19

Հունվարի 28-ին` ժամը 18:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեփսիուսի 2-րդ փողոցի տներից մեկի դուռը փակ է (քաղաքացին ներսում մահացած է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են դուռը և բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել Լ. Ղ.-ի (ծնված 1926 թ.) դին: