Կացինով ՎՏԲ բանկի մասնաճյուղ մտած քաղաքացին վնասազերծվել և բերման է ենթարկվել (թարմացված)

14:57 • 29.01.19

15:27

Հափշտակություն տեղի չի ունեցել, վիրավոր չկա:

«Միայն ՎՏԲ Բանկից որոշակի գույք է վնասվել վնասազերծման ժամանակ»,- դեպքի վայրից հայտնում է Tert.am-ի թղթակիցը:

Իրապահ մարմիններն այժմ տեղում քննչական գործողություններ են իրականացնում: Բանկի աշխատանքն այս պահի դրությամբ դադարեցված է:


15:03


Հունվարի 29՝ ժամը 13.50-ն անց 50-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ՎՏԲ բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։

Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել։ Հանգամանքները պարզվում են:

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։




14:47

Երևանի Բաղրամյան պողոտայում գտնվող ՎՏԲ բանկի մասնաճյուղում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել. քաղաքացին հարձակում է գործել:

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենք ահազանգ են ստացել։ «Այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները»,-ասացին Ոստիկանությունից։