Երևանի Եկմալյան 4-16 շենքերի բնակիչները քաղաքապետարանում ներկայացնում են իրենց պահանջները. ուղիղ

11:39 • 29.01.19

Երևանի Եկմալյան 4-16 շենքերի բնակիչները քաղաքապետարանում ներկայացնում են իրենց պահանջները:

Բնակիչները հայտնում են, որ 15 տարի վարձով են ապրել, որովհետև  իրենց հանրային գերակա շահ ճանաչված բնակարանների դիմաց փոխհատուցում չի հատկացվել:

Բնակիչները հայտնում են, որ իրենց խնդիրները, պահանջներն ու իրավունքները ներկայացրել են քաղաքապետարանին:

Նրանք ասացին, որ պահանջելու են նաև իրենց 15 տարվա բնակվարձերը: