Ռուսաստանում ադրբեջանցի գործարարի երեխաները մահացած են հայտնաբերվել

11:35 • 29.01.19

Ռուսաստանի Դաշնության Սամարայի մարզի Չապաևսկ քաղաքի շրջակայքում հայտնաբերվել են դեռահասների մարմիններ:

Ինչպես հաղորդում է report.az կայքը՝ խոսքը 17-ամյա Նաիբ Ասկերովի և 14-ամյա Աիդա Ասկերովայի մասին է, որոնք քույր ու եղբայր են:

Դեռահասների մարմինները հայտնաբերվել են քաղաքամերձ անմարդաբնակ տարածքում: Չնայած մարմինների վրա բռնության հետքերի բացակայությանը՝ ենթադրվում է, որ նրանք սպանվել են:

Հայտնի է, որ երեխաների հայրը գործարար է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: