Եգիպտոսում 54 մարդ է ձերբակալվել ապստամբության օրը ցույցեր կազմակերպելու կասկածանքով
Եգիպտոսի իշխանությունները 54 մարդու են ձերբակալել, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական կազմկերպության անդամների:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը, ձերբակալված անձինք կասկածվում են 2011-ի ապստամբության տարեդարձի օրը ցույցեր կազմակերպելու և բռնություն դրսևորելու մտադրության մեջ:
Գերատեսչությունից նշել են, որ խմբավորումը ղեկավարվել է ներկա պահին Թուրքիայում գործող «Մուսուլման եղբայրների» պարագլխի կողմից: Նրա մոտից գումար և որոշ իրեր են առգրավվել:
Նշվում է, որ ձերբակալվածները մտադիր էին անկարգություններ հրահրել փողոցներում և վախեցնել քաղաքացիներին:










