Արթուր Ղամբարյանն ազատվել է Քննչական կոմիտեի փոխնախագահի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Ղամբարյանն ազատվել է ՀՀ ՔԿ փոխնախագահի պաշտոնից: Այս մասին հայտնում են վարչապետի պաշտոնական կայքէջից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Արթուր Ղամբարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Ներկայացնում ենք Արթուր Ղամբարյանի կենսագրությունը ստորև.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1980թ., 13 հոկտեմբերի, ք.Երևան
Կրթություն
1997-2003թթ. -Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
2003-2006թթ. -Հայ-Ռուսական համալսարանի ասպիրանտուրա
2008-2012թթ. -Հայ-Ռուսական համալսարանի դոկտորանտուրա
Աշխատանքային գործունեություն
2001-2002թթ. -Երևանի 129 միջնակարգ դպրոցի ուսուցիչ
2002-2003թթ. -Հայկական բաց համալսարանի դասախոս
2003-2005թթ. -Տնտեսական և ընդհանուր իրավասության դատարանում՝ դատական ներկայացուցիչ
2003-2005թթ. -Միջազգային իրավունքի հայկական ընկերակցության, Եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոնի, քրեական գործերով իրավախորհրդատու
2003թ-ից Հայ-Ռուսական համալսարանի դասախոս, 2015թ-ից պետության և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ
2004-2006թթ. -Պետական կառավարման ակադեմիայի դասախոս
2005-2013թթ. -ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի (Դատախազության դպրոց) գիտաշխատող, քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, այնուհետև՝ ՀՀ դատախազության դպրոցի (Գիտաուսումնական կենտրոն) դատախազների վերապատրաստող
2007-2010թթ. -ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված՝ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի պատրաստման աշխատանքային խմբի անդամ
2008-2013թթ. -ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի ավագ դատախազ, իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ
2013-2014թթ. -ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված՝ միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի անդամ
01.05.2014-12.09.2014թթ. -քրեական և վարչական գործերով փաստաբան
2010թ-ից Հայաստանում ֆրանսիական համալսարանի դասախոս
2014թ. սեպտեմբերի 12-ից՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
2014թ. նոյեմբերից` Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ
Փորձագիտական գործունեություն
2007-2008թթ. -ՄԱԿ-ի և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետ
2008-2010թթ. -Թրաֆիքինգի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամ
2010- 2012թթ. -ԵԱՀԿ փորձագետ
2007-2013թթ. -Գլխավոր դատախազին առընթեր գիտամեթոդական խորհրդի անդամ, այնուհետև՝ քարտուղար
2015թ-ից -«Քննիչ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
2016թ-ից -«Օրենքի պատվար» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
Այլ տվյալներ
2006թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտի գիտական կոչում, 2012թ. իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2016թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ Ունի 25 մենագրություն, ուսումնական ձեռնարկ, 130-ից ավելի գիտական հոդված:
2012թ. ՀՀ Ազգային Ժողովի նախագահի կարգադրությամբ պարգևատրվել է ՀՀ Ազգային Ժողովիե պատվո մեդալով, 2015թ. ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ վարչապետի հուշամեդալովե, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ Անձնվիրության և անվեհերությանե մեդալով, 2016թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Մարշալ Բաղրամյանե մեդալով, ՌԴ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ Համագործակցությանե մեդալով:










