Ենթադրում եմ, որ նախքան Եվրոպական խորհրդարանի ընտրությունները, չեն լինի ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացմանն ուղղված նախաձեռնություններ. Յոհաննես Հաան

16:32 • 29.01.19

Կոնկրետ ամսաթիվ դեռևս չկա ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի հետ կապված: Երևանում արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը:

«Այդ հարցը պետք է դեռ քննարկել ԵՄ անդամ երկրների հետ, բայց ես ենթադրում եմ, որ նախքան Եվրոպական խորհրդարանի ընտրությունները, չեն լինի այս հարցում նախաձեռնություններ»,- ասաց նա՝ նշելով, որ, այնուամենայնիվ, եվրոպական հանձնաժողովը դրական է տրամադրված այդ գործընթացի նկատմամբ: