Ավստրալիայում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ուղղաթիռն ընկել է ջրամբարը (տեսանյութ)
Ավստրալիայում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ուղղաթիռն ընկել է ջրամբարը, միջադեպի հետևանքով տուժել է 3 մարդ, գրում է korrespondent.net-ը:
Հայտնի է, որ ուղղաթիռը հրդեհաշիջման աշխատանքներ էր իրականացնում Բոու-Բոու լեռան մոտակայքում՝ Վիկտորիա նահանգի արևելքում գտնվող Գիփսլենդի շրջանում: Ուղղաթիռը հանկարծակի ընկել է ջրամբարը, որից ջուր էր վերցնում:
Տուժածները շտապ հասցվել են հիվանդանոց, այժմ պարզվում են միջադեպի հանգամանքները:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում:










