Երկու պայթյուն է որոտացել Իրանի հարավ-արևելքում

23:23 • 29.01.19

Իրանի հարավարևելյան Զահեդան քաղաքում երկու պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 4 մարդ վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, որոշ տեղեկությունների համաձայն՝ երկու մահապարտ ահաբեկիչ պայթյուն են իրականացրել ոստիկանական բաժանմունքի դիմաց: Սակայն գործակալության այլ «քաջատեղյակ աղբյուրի» տվյալներով՝ պայթյուններից մեկը տեղի է ունեցել նռնակի պատճառով:

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով զոհեր չկան, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Աղբյուրն ընդգծում է, որ Զահեդանում անվտանգության ուժերը հաճախակի բախումներ են ունենում զինված թմրավաճառների և սուննի գրոհայինների հետ: