Մեքսիկայում վառելիքի ապօրինի յուրացման փորձի ժամանակ ևս մի խողովակաշար է պայթել (տեսանյութ)

10:05 • 29.01.19

Մեքսիկայի Իդալգո նահանգում վառելիքի ապօրինի յուրացման փորձի ժամանակ ևս մի խողովակաշար է պայթել, գրում է Universal պարբերականը: Տուժածների մասին չի հաղորդվում:

Ուժեղ պայթյունը, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, տեղի է ունեցել հունվարի 28-ի երեկոյան: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ և քաղաքացիական պաշտպանության ծառայության անդամներ, ժամանել են նաև Pemex ընկերության ներկայացուցիչները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 7-27 ընկած ժամանակահատվածում պետական Pemex նավթային ընկերության խողովակաշարերում գրեթե 1700 ապօրինի հատում է հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Իդալգո նահանգում վառելիքի ապօրինի յուրացման փորձի ժամանակ մեծ պայթյուն էր որոտացել, որի հետևանքով 115 մարդ էր մահացել: