Մոսկվայում հունվարի 30-ի համար վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել
ՌԴ հիդրոմետկայանը հունվարի 30-ին սպասվող թաց ձյան և մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին աստիճան է հայտարարել Մոսկվայում:
«Վտանգավոր երևույթների ինտենսիվության աստիճանը՝ դեղին. եղանակային պայմանները վտանգավոր են: Նախազգուշացման ժամանակաշրջանը՝ հունվարի 30-ի ժամը 9-ից մինչև 12 ժամվա ընթացքում, սպասվում է թաց ձյուն և մերկասառույց»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է հիդրոմետկայանի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ օդերևութաբանները տեղեկացրել էին, որ հունվարի 30-ից փետրվարի մեկը ռուսական մայրաքաղաքում կանխատեսվում են հալոցներ, հնարավոր է սառցալեզվակների առաջացում:










