Թեհրանում արգելվել է շների հետ զբոսանքը հանրային վայրերում

21:40 • 29.01.19

Իրանի մայրաքաղաքում արգելվել է շների հետ զբոսանքը: Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, այս որոշումը կայացվել է շուն պահելու դեմ ուղղված երկար քննարկվող պետական արշավի արդյունքում:

Թեհրանի ոստիկանության ղեկավար Հոսեյն Ռահիմին հայտնել է, որ իրենք թույլտվություն են ստացել Թեհրանի դատախազությունից և միջոցներ կձեռնարկեն հանրային վայրերում, ինչպես, օրինակ, այգիներում, շներին զբոսանքի տանող անձանց դեմ:

Նրա խոսքով՝ արգելքը պայմանավորված է այն հանգամանքով, որ «շներն անհանգստություն և վախ են առաջացնում» մարդկանց շրջանում:

Բացի դրանից, ոստիկանապետը հավելել է, որ շան հետ մեքենա վարելը ևս արգելվում է: Վարորդների նկատմամբ նույնպես միջոցներ կձեռնարկվեն:

Նշվում է, որ շուն պահելն ու դրանց զբոսանքի տանելը հանրային վայրերում վիճահարույց հարց է եղել 1979-ի Իսլամական հեղափոխությունից ի վեր: