Նյու Յորքում կինը 3 օր վերելակի մեջ է մնացել
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Մանհեթեն թաղամասում երեկ առավոտյան փրկարարները մասնավոր շենքի վերելակից հանել են կնոջը, որն այնտեղ էր մնացել երեք օր ու գիշեր:
Reppublica-ի հաղորդմամբ՝ 53-ամյա Ֆորտալիզային հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրա վիճակը կայունացել է: Նա միլիարդատեր բանկիրի պատկանող 5-հարկանի տան աշխատողներից է, և վերելակի վթարման պահին՝ ուրբաթ երեկոյան, իր մոտ հեռախոս չի ունեցել:
Տանտերերը հանգստյան օրերին տանը չեն եղել: Նրանք վերադարձել են միայն երկուշաբթի առավոտյան և ահազանգել փրկարար ծառայություն: Պարզվել է, որ վերելակը մնացել է 2-րդ և 3-րդ հարկերի արանքում:
Ֆորտալիզան արդեն 18 տարի ծառայում է առանձնատանը բնակվող մեծահարուստ ընտանիքին, որի անդամները խոստացել են համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար:










