Թուրքիայում մարդկանց միայն 27 տոկոսն է վստահում տեղական լրատվամիջոցներին. Edelman

17:33 • 29.01.19

Թուրքիայում քաղաքացիների միայն 27 տոկոսն է վստահում թուրքական լրատվամիջոցների հաղորդած տեղեկություններին: Այդ մասին պարզ է դարձել մարքեթինգի և հաղորդակցության ոլորտում համաշխարհային առաջատար Edelman ընկերության «Վստահության բարոմետր» հետազոտությունից:

Սա նշանակում է, որ Թուրքիայում յուրաքանչյուր 4 քաղաքացուց 3-ը չի վստահում տեղական լրատվամիջոցներին:

Բացի այդ, թուրքերի 60 տոկոսը որպես կառույց չի վստահում Եվրամիությանը, իսկ 59 տոկոսը չի վստահում նաև ՄԱԿ-ի գործունեությանը:

ՄԱԿ-ի և ԵՄ-ի հանդեպ նման վերաբերմունքով Թուրքիայի քաղաքացիները զիջում են միայն Ռուսաստանին ու Ճապոնիային:

Հարցման մասնակիցների 48 տոկոսը նաև անկեղծացել է, որ չի վստահում կառավարության վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությանը: