Կառավարության անդամների երդմնակալության արարողությունը՝ ուղիղ
ՀՀ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում են տալիս Հայաստանի կառավարության նորընտիր անդամները:
Նշենք, որ Հայաստանում երդման արարողությունը մինչ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը չէր եղել և սա արդեն կառավարության կազմի երկրորդ երդումն է:
Առաջին անգամ երդման տեքստը հետևյալն էր․ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Հիշեցնենք, որ առաջիկա օրերին կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը կմտնի շրջանառության մեջ:
Ըստ նախագծի` նոր կառավարությունում 17 նախարարությունների փոխարեն կլինի 12 նախարարություն։ Նոր փոփոխություններով նախատեսվում է առաջին փոխվարչապետի հաստիքի կրճատում:
Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:
Դավիթ Տոնոյանը նշանակվել է պաշտպանության նախարար:
Սուրեն Պապիկյանը նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման նախարար:
Էրիկ Գրիգորյանը նշանակվել է բնապահպանության նախարար:
Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար:
Հակոբ Արշակյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:
Տիգրան Խաչատրյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար:
Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ֆինանսների նախարար:
Արսեն Թորոսյանը նշանակվել է առողջապահության նախարար։
Արտակ Զեյնալյանը նշանակվել է արդարադատության նախարար:
Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար:









