Վալերիյ Օսիպյանի հրամանով պաշտոնանկ են արվել Կոտայքի մարզային վարչության պետը և Աբովյանի ոստիկանության բաժնի պետը

20:00 • 30.01.19

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:

«Նրանք ազատվել են զբաղեցրած պաշտոնից և գրանցվել կադրերի ռեզերվում»,- ասացին ոստիկանությունից:

Հարցին, թե ինչով են պայմանավորված պաշտոնանկությունները, ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից պատասխանեցին, որ ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես լինում են: