Գերմանիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակում ծրագրած իրաքցիներ

14:52 • 30.01.19

Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է 3 իրաքցու, որոնք կասկածվում են ահաբեկչական հարձակման ծրագրման համար:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 23-ամյա Շահին Ֆ.-ն, Հերշ Ֆ.-ն, ինչպես նաև 36-ամյա Ռաուֆ Ս.-ն ձերբակալվել են Դիտմարշենում անցկացված ոստիկանական ստուգայցի ժամանակ:                   

Հայտնի է, որ իրաքցիները որպես ներգաղթյալներ Գերմանիա են տեղափոխվել 2015թ. աշնանը:

Ձերբակալվածները ծրագրել էին ռումբի կիրառմամբ հարձակում իրականացնել: Բացի այդ, նրանցից մեկը հատուկ մեքենա վարել էր սովորել, որպեսզի մեքենայով վրաերթի ենթարկեր մարդկանց: Այնուհանդերձ՝ եռյակը դեռևս չէր հասցրել հարձակման թիրախ ընտրել:

Թեև իրաքցիները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարախոսությամբ են տարված, սակայն նրանց կապն ապացուցող փաստեր դեռևս չկան: