Թայվանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է մայրաքաղաքի շինությունները

14:18 • 30.01.19

Թայվանի մայրաքաղաք Թայբեյում շինությունները ցնցել է 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը, որի օջախը, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալների, գտնվել է 19,8 կմ խորության վրա:

Փլուզումների ու տուժածների մասին տեղեկություն չկա:

Բարձրահարկ շինություններից մեկի 15-րդ հարկում բնակվող տղամարդը պատմել է, որ շենքը մի քանի վայրկյան  ցնցվել է: Թայբեյի մյուս բնակիչները ևս զգացել են ուժեղ ցնցումներն ու այդ մասին գրել սոցկայքերում:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թայվանում ամենաավերիչ երկրաշարժը գրանցվել է 1999թ.: Այն խլել է ավելի քան 2300 մարդու կյանք: