Երևանի Շիրակի փողոցում մեքենա է այրվել

13:05 • 30.01.19

Հունվարի 30-ին` ժամը 10:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ Հայ-բելառուսական առևտրի տան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:53-ին, մարվել՝ 10:58-ին:

Շիրակի փողոցի թիվ 2/3 հասցեի մոտակայքում այրվել է «Mercedes E-124» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ. Ռ.) շարժիչի հատվածն ամբողջությամբ: