Գերմանիայի նախագահը չի կարողանում հեռանալ Եթովպիայից ինքնաթիռի խափանման պատճառով

20:04 • 30.01.19

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի կարողանում   Եթովպիայից Բեռլին թռչել կառավարական ինքնաթիռի խափանման պատճառով:

Ինչպես հայտնում է DW.com-ը, թռիչքը հետաձգվում է, մասնագետները փորձում են վերացնել սեղմված օդի մատակարարման համակարգի հետ կապված անսարքությունը:

Ամբողջ պատվիրակությունը, որը շուրջ 55 մարդ է ներառում դեռևս հյուրանոցում է: Շտայնմայերը դեռևս Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելիս՝ 2014 թվականին, կրկին ստիպված է եղել մնալ Եթովպիայում ինքնաթիռի խափանման պատճառով: