«Հայ փոստի» բաժանմունքից հափշտակվել է 127 հազար դրամ. հարուցվել է քրեական գործ

11:28 • 30.01.19

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հունվարի 29-ին, անհայտ անձը մուտք է գործել Երևանում գործող «Հայ փոստ» ՓԲ ընկերությանը պատկանող տեղամաս և նշված ՓԲԸ-ի օպերատորի աշխատանքային սեղանի՝ գումարի պահման չկողպված դարակի դուռը բացելով՝ բացահայտ հափշտակել է 127 հազար դրամ և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ անհայտ անձը դանակի սպառնալիքով «Հայփոստից» գումար է հափշտակել ու դիմել փախուստի:  Հափշտակված գումարի չափը չէր հաղորդվել: