Կարինե Խոդիկյանն ընտրվել է ԵԹԿՊԻ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ

16:06 • 30.01.19

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նիստին բուհի խորհրդի նախագահ է ընտրվել արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյանը:

Այս մասին հայտնում են Կրթության և գիտության նախարարությունից:

ԿԳՆ-ն հայտնում է նաև, որ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին նախագահ է ընտրվել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող Դիանա Տեր-Ստեփանյանը: