Ֆիլիպինների մզկիթներից մեկում անհայտ անձը նռնակ է պայթեցրել. կան զոհեր

06:12 • 30.01.19

Ֆիլիպինների Մինդանաո կղզու Զամբոանգա քաղաքում գտնվող մզկիթում նռանկի պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, չորսը` վիրավորվել: Այդ մասին հաղորդում է Rappler լրատվական պորտալը`վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Աղբյուրի փոխանցմամբ` անհայտ անձը նռնակ է նետել մզկիթի ուղղությամբ, երբ այնտեղ են եղել մահմեդական հոգևոր առաջնորդները: Բոլոր տուժածներն անմիջապես հոսպիտալացվել են: Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում: Միջադեպի այլ մանրամասներ նույնպես չեն հրապարակվել:  

Հիշցնենք, որ ավելի վաղ` հունվարի 27-ին, Ֆիլիպիններում տեղի էր ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել էր 20, վիրավորվել` 111 մարդ: ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» խմբավորումը: