ՌԴ դաշնային խորհրդի նիստի ժամանակ սպանության մեղադրանքով սենատորի են ձերբակալել

12:21 • 30.01.19

Այսօր՝ հունվարի 30-ին, Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նիստի ժամանակ իրավապահ մարմինները սպանության մեղադրանքով ձերբակալել և դահլիճից դուրս են տարել Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունից սենատոր Ռաուֆ Արաշուկովին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Գործակալությանը հայտնել են, որ խորհրդարանի վերին պալատը փակ նիստի շրջանակում հավանություն է տվել պաշտոնյայի ձերբակալությանը:

Հայտնի է, որ խոսքը 2010թ.-ին կատարված սպանության մասին է:

«Այնտեղ մեղադրանքների մի ամբողջ շարք է, անգամ ՌԴ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի մասով («հանցավոր խմբավորման ստեղծման կամ դրան մասնակցություն ունենալու վերաբերյալ»)»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Դաշնային խորհրդի 32-ամյա անդամը սենատոր էր ընտրվել 2016թ.-ի սեպտեմբերին: