Ավետիք Էլոյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից
Կառավարությունն այսօր հերթական նիստին որոշում կայացրեց Ավետիք Էլոյանին ազատել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:
Հարցը չզեկուցվող էր: Այսպիսով, ըստ նախագծի՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
Ավետիք Էլոյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից:
Այլ մանրամասներ, պատճառներ նախագծում նշված չէին:










