Արտաշատում 29-ամյա երիտասարդը ցանկապատի վրայով մտել է քաղաքացու տուն և գողացել մոտ 100 հազար դրամի իրար
Հունվարի 30-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 1939 թ. ծնված Սոնիկ Գ.-ն բանավոր հաղորդում է տվել, որ հունվարի 8-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, ցանկապատի վրայով մտնելով իրենց տան բակ և օգտվելով հյուրասենյակի դռան չկողպված լինելու հանգամանքից, մտել են ներս և գողացել «Ջիվիսի» մոդելի հեռուստացույց, աթոռներ և պատի ժամացույց՝ պատճառելով մոտ 100.000 դրամի վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1990 թ. ծնված Արտյոմ Ս.-ն, որը նույն օրը, ժամը 19.15-ին, գողություն կատարելու կասկածանքով, իրենց տնից բերման է ենթարկվել բաժին:
Գողոնը առգրավված է:
Արտյոմ Ս.-ն ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Կատարվում է քննություն:










