Սյունիքի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. կան վիրավորներ. shamshyan.com

03:54 • 31.01.19

Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 225-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի բնակիչ 39-ամյա Լուսինե Զեյնալյանի վարած Lexus GX 470 մակնիշի 76 NM 777 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ 22-ամյա Հարություն Հակոբյանի վարած Mercedes Atego 816 մակնիշի 35 MX 865 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիս բժշկական կենտրոն:

Նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բեռնատարին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: