Չինաստանում տղամարդը պայթյուն է իրականացրել հյուրանոցում. կան զոհեր և վիրավորներ
Չինաստանի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող Դունին քաղաքում անհայտ անձը պայթյուն է իրականացրել տեղի հյուրանոցներից մեկում: Քաղաքի ոստիկանությունը հայտնել է 2 զոհի և 2 տուժածի մասին, գրում է korrespondent.net-ը:
Հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել գիշերը: Ըստ նախնական տվյալների՝ ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես քրեական հանցանք:
Այժմ իրավապահները փնտրում են 57-ամյա կասկածյալին, որի անունը դեռ չի բացահայտվում:
Տղամարդու քայլի դրդապատճառները հայտնի չեն:










