Էստոնիայում թույլատրել են տեսակապի միջոցով ամուսնանալ և ժառանգություն ստանալ

11:22 • 31.01.19

Էստոնիայի խորհրդարանը հավանություն է տվել նոտարական վավերացման մասին օրենքի մեջ հավելումներ անելու օրինագծին, որը նոտարներին թույլ է տալիս տեսակապի միջոցով գրանցել ամուսնություններ, ամուսնալուծություններ, ժառանգության ստացում կամ դրանից հրաժարում, գրում է РИА Новости-ն:

Առաջին հերթին այս փոփոխություններով կարող են հետաքրքրված լինել, այսպես կոչված «էլեկտրոնային» քաղաքացիները, որոնք ունեն անձը հաստատող վիրտուալ փաստաթուղթ, ինչպես նաև Էստոնիայի սահմաններից դուրս ապրող մոտ 130 000 քաղաքացի:

Աղբյուրը մանրամասնում է, որ տեսակապի միջոցով վերթվարկված նոտարական ծառայությունները կարող են մատուցվել Էստոնիայի դիվանագիտական ներկայացուցչությունների տարածքում միայն:

Օրենքի փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2020թ.-ի փետրվարի 1-ից: