Կորսիկայում անցորդների ուղղությամբ կրակ բացած տղամարդը մահացած է հայտնաբերվել
Ֆրանսիական Կորսիկա կղզու Բաստիա քաղաքում անցորդների ուղղությամբ կրակ բացած տղամարդը մահացած է հայտնաբերվել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաներին:
«RAID-ը (ոստիկանական հատուկ նշանակության ջոկատ) գործողություններ է անցկացրել: Հրաձիգը մահացած է հայտնաբերվել», - գրել է Կաստաներն իր թվիթերյան էջում:
Տղամարդն անցորդների ուղղությամբ սկսել է կրակել օրվա երկրորդ կեսին, իսկ այնուհետև դադարեցրել է կրակն ու փակվել տանը, որտեղ, հավանաբար, բնակվում է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միջադեպի հետևանքով վիրավորում է ստացել 6 մարդ, մահացել՝ մեկը: Հանցագործություն իրականացնելու դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Նախնական տվյալներով՝ հրաձիգը մոտ 70 տարեկան տղամարդ էր:










