Տարկետման իրավունք տրվեց ֆուտբոլի ազգային հավաքականի 13 անդամի
Կառավարությունն այսօր հերթական նիստին տարկետման իրավունք տվեց ֆուտբոլի ազգային հավաքականի 13 անդամի: Ըստ նախագծի՝ մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանան Դավիդ Սերգոյի Մարիկյանը, Հայկ Տիգրանի Ղազարյանը, Սարգիս Վաչագանի Ադամյանը, մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը՝ Էդուարդ Նասիբի Թաթոյանը, մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը՝ Դավիթ Ռուդոլֆի Արշակյանը:
Մինչև 2021 թվականի ամառային զորակոչը տարկետման իրավունք կստանա 5 ֆուտբոլիստ՝ Արշակ Ռաֆայելի Կորյան,Արմեն Արամի Մանուչարյան, Էդգար Զավենի Բաղումյան, Դավիթ Արմենի Գիզգիզյան, Էդգար Արմենի Հարությունյան:
Մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետման իրավունք կստանան Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Անդրեյ Վլադիմիրի Շահգելդյանը և Գոռ Արթուրի Աղբալյանը:
Այսպիսով՝ տարկետման իրավունք ստացածների թիվը 13 է:










