Հնդկաստանում կնոջն ու նրա մանկահասակ երեխաներին սպանել են «կախարդության» համար
Հնդկաստանի Օդիշա նահանգում հինգ տղամարդ «սպիտակ մոգի» ուղեկցությամբ ներխուժել են մի կնոջ տուն և մեխահան ունելիքի միջոցով սպանել նրան ու նրա մանկահասակ երեխաներին: Ինչպես հաղորդում է CNN-ը, միջադեպը, որի հետևանքով սպանվել են Մանդրի Մունդան և նրա 4-ամյա, 7-ամյա, 12-ամյա և 10 ամսական երեխաները, տեղի է ունեցել հունվարի 24-ին:
Հաղորդվում է, որ կասկածյալները մի ընտանիքի անդամներ են, որոնք պնդում են, որ կինը «սև մոգությամբ» է զբաղվում և հենց նրա կախարդանքի պատճառով է նախորդ տարվա դեկտեմբերին հիվանդացել ու մահացել իրենց ընտանիքի անդամներից մեկը՝ 12-ամյա մի աղջնակ:
«Ընտանիքը դիմել է Բուդհրամու Մունդա անունով հեքիմին: Նա ասել է, որ գյուղում վհուկ կա, և հենց այդ պատճառով էլ մահացել է աղջնակը», - հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Նշվում է, որ սպանությունից հետո տղամարդիկ Մանդրի Մունդայի և նրա երեխաների դիերը ջրհորն են նետել:










